Մեկ օրում կորոնավիրուսից 36 մարդ է մահացել Վրաստանում

Մեկ օրում կորոնավիրուսից 36 մարդ է մահացել Վրաստանում

Վրաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5739 դեպք։ Օրական կտրվածքով կորոնավիրուսից մահացածների թիվը 36 է։ Այս մասին հայտնում է StopCov կայքը։ Համավարակի սկզբից ի վեր, կորոնավիրուսով վարակվել է 670 552 մարդ։Մեկ օրում կորոնավիրուսն հաղթահարել է 2082 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 616 937 մարդ, մահացածների ընդհանուր թիվը 9 546 է։