Գազայում յուրաքանչյուր 10 րոպեն մեկ երեխա է մահանում. ԱՀԿ

Գազայում յուրաքանչյուր տասը րոպեն մեկ երեխա է մահանում, սննդի պակասը և ռմբակոծությունները ստիպում են երեխաներին վճարել պատերազմի ամենամեծ գինը։
Այդ մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) X-ի միկրոբլոգում:
«Ամեն 10 րոպեն մեկ երեխա է մահանում, սնունդն ու ջուրը չեն հերիքում։ Ռմբակոծվում են տներ, դպրոցներ և հիվանդանոցներ։ Գազայում երեխաներն ամենաբարձր գինն են վճարում հակամարտության համար։ Նրանք անվտանգության, ծառայությունների և խաղաղության կարիք ունեն»,- ասվում է հրապարակման մեջ։
ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեն Երեխաների պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ նշել է, որ Գազայի պատերազմը ռեկորդային ժամանակում բազմաթիվ կյանքեր է խլել, ընդորում՝ տասնամյակների ընթացքում չտեսնված դաժանության մակարդակով․ հինգ շաբաթվա ընթաքցում զոհվել է ավելի քան 4600 երեխա։
Կարծիքներ