Պարսից ծոցի մերձափնյա հատվածում Իրանը հրթիռային համալիների պաշտպանական սիստեմ է ստեղծել․ Ալիռըզա Թանգսիրի

Պարսից ծոցի մերձափնյա հատվածում Իրանը հրթիռային համալիների պաշտպանական սիստեմ է ստեղծել․ Ալիռըզա Թանգսիրի

Իրանական զինված ուժերը Պարսից ծոցի մերձափնյա հատվածում եւ Օմանի ծոցում ստեղծել են հրիթիռային հաալիրներից բաղկացած պաշտպանական համակարգ։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռըզա Թանգսիրին, ըստ ТАСС-ի փոխանցման։ «Մեր թշնամիներին հայտնի է, որ ԻՀՊԿ-ի տրամադրության տակ կան ստորգետնյա հրթիռային քաղաքներ, որոնք տարածված են Պարսից ծոցի եւ Մեքրանի ողջ ափամերձ շրջանում։ Սակայն նրանք չունեն հստակ տեղեկություններ դրանց մասին»,- Tasnim լրատվական գործակալության փոխանցման համաձայն ասել է իրանցի բարձրաստիճան զինվորականը, հավելելով, որ հարավային ծովային սահմանը, որը ունի 2,2 հազար կմ ձգվածություն, պաշտպանում է 428 ծովային ստորաբաժանում, որը ունի ընդհանուր առմամբ 23 հազար զինվորական։