Գուտերեշը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ կառույցի անվտանգության խորհրդը բարեփոխումների կարիք ունի:
Ելույթ ունենալով Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում՝ նա նշել է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պետք է դառնա ավելի ներկայացուցչական:
Գուտերեշի խոսքով՝ անվտանգության խորհրդի ներկա կազմի 5 երկրներից միայն 3-ն են ներկայացնում եվրոպական մայրցամաքը։
Հիշեցնենք` ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Չինաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան:
Կարծիքներ