Բայդենն ու Սթարմերը կբեկեն ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքը. հետհաշվարկը սկսված է

Բայդենն ու Սթարմերը կբեկեն ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքը. հետհաշվարկը սկսված է

ԱՄՆ-ն Ուկրաինայից պահանջում է Ռուսաստանի թիրախներին հարվածելու մանրամասն ռազմավարություն՝ նախքան հեռահար զենքի կիրառման սահմանափակումների վերացումը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Լեմմին սեպտեմբերի 11-ին Կիև կատարած այցի ժամանակ, իբր, փորձել են ճնշում գործադրել Վլադիմիր Զելենսկու վրա՝ Ուկրաինայի համար հաջորդ տարվա գործողությունների երկարաժամկետ ծրագիր ստանալու համար։ 
Արևմտյան գործընկերները ցանկանում են ավելի լավ հասկանալ Կիևի նպատակները՝ նախքան Ռուսաստանի տարածքը հարվածելու համար հեռահար զենքի կիրառումը թույլ տալը։

Հոդվածում խոսվում է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի՝ սեպտեմբերի 13-ին նախանշված հանդիպման մասին, որի շրջանակում կքննարկվի վերոնշյալ հարցը։ 

Այնուամենայնիվ, գործակալությունը այս շաբաթ սահմանափակումների էական փոփոխություններ չի ակնկալում։
Մինչդեռ, ըստ ABC News-ի, Զելենսկին արդեն Բլինքենին ներկայացրել է Ռուսաստանում թիրախների դեմ հեռահար հրթիռների կիրառման մանրամասն ծրագիրը՝ ներառյալ կոնկրետ թիրախների ցանկը։ Չնայած քննարկմանը, վերջնական որոշումներ չեն կայացվել։

Բլինքենն ընդգծել է, որ ԱՄՆ-ն շարունակում է հարմարվել ռազմի դաշտում փոփոխվող պայմաններին և հաշվի կառնի իրանական հրթիռների փոխանցումը Ռուսաստանի Դաշնություն՝ որպես որոշումների կայացման գործոն։
Politico-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տունը մոտ է վերջնական տեսքի բերելու այն ծրագիրը, որը կընդլայնի Ուկրաինայի հարվածային գոտին արեւմտյան զինատեսակներով։ Ծրագրի նպատակը ռուսական հրթիռներից առավել արդյունավետ պաշտպանությունն է։ Քննարկվող հարցերից մեկը Ուկրաինային թույլ տալն է օգտագործել բրիտանական հեռահար հրթիռներ, ինչը կպահանջի ԱՄՆ-ի համաձայնությունը, քանի որ Storm Shadow հրթիռները պարունակում են ամերիկյան բաղադրիչներ։ Լոնդոնը դեռ վերջնական որոշում չի կայացրել, և շատ բան ավելի պարզ կդառնա Բայդենի և Սթարմերի հանդիպումից հետո։