Դոնալդ եւ Մելանյա Թրամփները հեռացել են Սպիտակ տանից

Դոնալդ եւ Մելանյա Թրամփները հեռացել են Սպիտակ տանից

ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփն ու իր տիկին Մելանյա Թրամփը արդեն հեռացել են Սպիտակ տանից։ Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։ Այսպիսով ավարտվում է Թրամփի նախագահության քառամյա շրջանը։ Նշենք, որ այսօր, Երեւանի ժամանակով 21։00-ին տեղի կունենա ԱՄՆ ընտրյալ նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունը։ Թրամփը ուղեւորվել է տիկնոջ հետ Ֆլորիդա, որտեղ ապրելու է Մար-ա-Լագոյի ռանչոյում։ Թրամփը չի մասնակցի Բայդենի երդմնակալությանը։ Նա ճանաչել է Բայդենի վարչակազմը, որպես իրեն հաջորդ վարչակազմ եւ հաջողություններ է մաղթել։ Հրաժեշտի խոսքում հեռացող նախագահը հայտարարել է, որ հպարտ է լինել ԱՄՆ առաջին նախագահը, ով որեւէ պատերազմ չի սկսել։