«Սանիթեքին» խանգարելով՝ օգնո՞ւմ են «Սանիթեքին» (տեսանյութ )

«Սանիթեքին» խանգարելով՝ օգնո՞ւմ են «Սանիթեքին» (տեսանյութ )

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր ուշագրավ հայտարարություն արեց՝ կապված քաղաքի աղբահանության, իրենց բերած «ԿամԱԶ»-ների և «Սանիթեքի» հետ, որին ամեն գնով փորձում է դուրս մղել շուկայից:  Նա նշեց, որ այն վիճակը, որ հիմա կա, դա իրենց բերած 5 մեքենաների շնորհիվ է, բայց էլի մեքենաներ պիտի բերեն, ընդհանուր՝ 34 մեքենա: Ապա ավելացրեց. «Նորից եմ ասում՝ սա մենք ուղղակի օգնում ենք «Սանիթեքին»: Կարևոր բան եմ ասում՝ «Սանիթեք» ընկերությունն ունի էդ պայմանագիրը, ըստ որի՝ իրենք պետք է իրականացնեն ամբողջ աղբահանությունը, ամբողջ սանմաքրումը, ամբողջ ձնմաքրումը Երևան քաղաքում»,- ասաց Մարությանը՝ նշելով, որ իրենք էլ կողքից իրականացնում են այդ գործառույթը՝ մաքրելով քաղաքը: Դրա համար էլ իրենք ստեղծել են նոր բյուջետային հիմնարկ:

Հետաքրքիր է, որ Մարությանի մի կողմից հայտարարում է, թե իրենք օգնում են «Սանիթեքին», մյուս կողմից՝ ամեն ինչ անում է, որ լուծարի պայմանագիրը: Մարությանն, ի դեպ, դա չբացառեց:

Նշենք, որ «Սանիթեքը» բազմիցս հայտարարել է, որ ինքը պատրաստ է վարկ վերցնել, ներդրում անել, նոր մեքենաներ ձեռք բերել, բայց քաղաքապետարանի երաշխիք չի տրամադրում, որ պայմանագիրը չի լուծարի ժամկետից շուտ՝ դրանով խոչընդոտելով իրենց աշխատանքին: Հիմա ստացվում է՝ քաղաքապետարանը «Սանիթեքին» խանգարելով՝ օգնում է «Սանիթեքին», ինչն աբսուրդ է:

Մանրամասն՝ տեսանյութում: