Հզոր պայթյուն է որոտացել իտալական Ռոկա դի Պապայի քաղաքապետարանում

Հզոր պայթյուն է որոտացել իտալական Ռոկա դի Պապայի քաղաքապետարանում

Հռոմի մերձակայքում գտնվող Ռոկկա դի Պապա քաղաքի քաղաքապետարանի շենքում հզոր պայթյուն է որոտացել։ Պայթյունի հետեւանքով զոհվել է տեղի քաղաքապետը։ Տուժել է եւս 9 մարդ, որոնց շարքում նաեւ՝ երեխա։ Այս մասին հայտնում է ANSA լրատվական գործակալությունը։ Պայթյունն ամենայն հավանականությամբ առաջացել է քաղաքապետարանի մոտակայքում իրականացվող շինաշխատանքների հետեւանքով գազատարի վնասման պատճառով։ Հրապարակման մեջ նշվում է, որ գազատարի վնասումից հետո շինարարական աշխատանքներ իրականացնող բանվորները փորձել են ինքնուրույն այն նորոգել, սակայն ապարդյուն։ Պայթյունից հետո քաղաքապետարանի շենքում բռնկվել է նաեւ հրդեհ, որը հնարավոր է եղել հանգցնել միայն մի քանի ժամում։ Իրավապահները ճշտում են դեպքի մանրամասները։