Ի՞նչ եք ողբում, պարոն Դուրգարյան. դիտավորությո՞ւն, թե՞ անգրագիտություն

Երբեմնի տոնը վերածվել է ողբի Հաճախ ենք լսում այն արտահայտությունը, որ. «Եթե ցանկանում ես բնաջնջել ազգին, ապա նախ պետք է վերացնես նրա մշակույթը»։ Բոլորս էլ քաջ գիտակցում ենք մշակույթի ահռելի ուժի մասին։ Նաև հասկանում ենք, որ ցանկացած քաղաքական որոշում է՜լ ավելի մեծ ազդեցություն է ունենում ժողովրդի վրա, երբ այն հնչում է արվեստագետների շուրթերից և երբ դրա մասին խոսում են բեմահարթակներից։ Այսօր ավելի քան երբևէ կարիք ունենք հաղթանակների, լուսավոր օրվա մասին ազդարարող միջոցառումների, երգերի, բանաստեղծությունների։ Սակայն ի՞նչ է տեղի ունենում։ Բոլորի մոտ ընկճվածի, ՊԱՐՏՎԱԾԻ հոգեբանություն է։ Ժողովուրդը չի հավատում, որ մոտ ապագայում ամեն ինչ լավ է լինելու և գալու է օրը հաղթական։ Այս ամենին նպաստում է նաև անվերջանալի ողբը, որը պատել է բոլորիս։ Այո՜, սգալու համար շատ պատճառներ ունենք, սակայն գոնե տոնական օրերին պետք է խոսենք լուսավոր ապագայի մասին, լցվենք մարտական ոգով, լավի ակնկալիքով։ Ոչ թե անվերջ սգանք։ Ինչպես, օրինակ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը։
Մարտի 27-ը ընդունված է նշել որպես թատրոնի միջազգային օր, որը մեր օպերային թատրոնը «նշելու է» Ռեքվիեմի կատարմամբ։ Ի՞նչն ենք ողբում այս անգամ, պարոն Դուրգարյան։ Ողբում ենք օպերային թատրոնի ներկայիս վիճա՞կը, թե՞ ժխտում ենք թատերարվեստը և ժողովրդին ասում. «սիրելի ազգ, չկա՜ թատրոն, չկա՜ տոն, դու իրավունք չունես տոնելու ոչ մի միջոցառում, քոնը ողբն է»։
Մի՞թե օպերային թատրոնի խաղացանկում չկար մի այնպիսի ներկայացում, որով կարելի էր կարևորել այս տոնը և շնորհավորել արտիստների։ Ի՞նչ է սա, եթե ոչ դիտավորություն, կա՞մ գուցե անգրագիտություն։
Աննա
Կարծիքներ