Բժիշկն առաջարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստման տվյալը ներառել աշխատանքային պայմանագիր

Բժիշկն առաջարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստման տվյալը ներառել աշխատանքային պայմանագիր

Առավել վստանգավոր ինեֆեկցիաների մասնագետ Վլադիսլավ Ժեմչուգովն առաջարկում է պատվաստման մասին տեղեկությունը ներառել այն անձանց աշխատանքային գրքույկ, ովքեր շատ մարդկանց հետ են շփվում։ Բժիշկը նման կարծիք է հայտնել այսօր՝ «Խոսում է Մոսկվան» հաղորդման եթերում։

«Աշխատանքային պայմանագրում պետք է ներառել պատվաստման մասին կետ։ Եթե ես օրինակ՝ բուհի դասախոս եմ, որն ունի 30-ական հոգուց բաղկացած խմբերից։ 6 խումբ ունենամ, ստացվում է 180 մարդ։ Ով դեմ է ու չի ուզում նման պայմաններով աշխատել, թող աշխատի բակի հավաքարար, այնտեղ անվտանգ»,- ասել է Ժեմչուգովը։

Հիշելով մանկականա հումորիստաակն հանդեսի՝ «Երալաշի» գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչևսկու մասին, Ժեմչուգովն ափսոսանք է հայտնել, որ վերջինս չէր պատվաստվել։

Հիշեցնենք, որ հունվարի 16-ին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ հունվարի 19-ից կորոնավիրուսի անվճար պատվաստում կարող են անել ևս երկու խմբեր՝ գործարարներն ու ինքնազբաղվածները։