Ուկրաինական տանկերը լիցքավորում են ռուսները․ Լուկաշենկոյի աղմկոտ հայտարարությունը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Ուկրաինան ամենեւին էլ նպատակ չունի իր բանակի տանկերը բելառուսական վառելիքով լիցքավորելու, քանի որ նախընտրում ու լիցքավորում է ռուսականով։ Այս մասին հայտնում է «ԲԵԼՏԱ» լրատվական գործակալությունը։ «Վերջին շրջանում մեզ քննադատում են, որ մենք ուկրաինական տանկերը լիցքավորում ենք դիզելային վառելիքով։ Ես հանձնարարել եմ հասկանալ, թե բանն ինչումն է։ Ինձ զեկուցել են, որ ուկրաինական տանկերում ռուսական դիզելային վառլիք է»,- մասնավորապես ասել է Լուկաշենկոն։ Բելառուսի նախագահը նաեւ արձանագրել է, որ բելառուսական վառելիքի մատակարարման ծավալները ուկրաինական շուկային, կտրուկ նվազել են։ «Մեզ պարզապես հեռացնում են ուկրաինական շուկայից։ Ընդ որում, ոչ միայն նավթամթերքների շուկայից։ Նույնն է վիճակը նաեւ պարարտանյութերի շուկայում եւ մյուս շուկաներում։ Շատ սուր մրցակցություն է ընթանում»,- հավելել է Բելառուսի ղեկավարը։
Կարծիքներ