Մեր նպատակը այն է, որ ոստիկանն ինքը մեր առաջ դուռը բացի, մեզ արյունով իշխանություն պետք չէ. Մանուկյան

Մեր նպատակը այն է, որ ոստիկանն ինքը մեր առաջ դուռը բացի, մեզ արյունով իշխանություն պետք չէ. Մանուկյան

Մենք իհարկե մտնելու ենք այս շենք, բայց ոստիկանները բացելու են դուռը, մեզ ուղեկցելու են ներս: Նույն ձեւով իրենք մեզ կուղեկցեն, երբ մենք մտնենք կառավարության շենք, մեր նպատակը դա է, որ ոստիկանն ինքը բացի դուռը, ոչ թե ծեծելով մտնենք: Մեզ պետք չի արյան միջոցով իշխանություն: Դրա համար պետք է կամք, համառություն և հավատ։ Քիչ առաջ ԱԺ-ի մոտ ընդդիմության հանրահավաքին իր ելույթում ասաց ՀՓՇ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

Մանուկյանը հիշեց նաեւ 1996 թվականը։

«96-ին մի անգամ ԱԺ-ի չափառները անցել ենք։ Մտանք շենք, սկսեցին կրակել, հետ հանեցինք ժողովրդին կրակից: Էսօր իրենք են հիշում դրա մասին, բռնել ականապատել են ներսը, ու էնտեղ կանգնած են դիպուկահարներ: Ես չեմ պատկերացնում, ենթադրենք մի քանի տաքարյուն երիտասարդ չափառով փորձեն անցնել, ուրեմն հայ դիպուկահարը պետք է ճակատին կրակի՞»,- ասաց նա։

«Մենք այս 2-3 օրը շարժման մասնակիցներով կայցելենք մարզեր, մենք պետք է կարողանանք մեր ձայնը հասցնել մարզերին»,- ասաց Մանուկյանը՝ խոսելով ապագա անալիզների մասին։

Հիշեցնենք՝ շաբաթ կրկին հանրահավաք են հրավիրել ՀՓՇ-ականները։