«Հրապարակ». Սեյրան Օհանյանին կհրավիրեն «հարցաքննության»
Ապրիլյան քննիչ հանձնաժողովը հունվարի վերջերին կամ եկող ամսվա սկզբին կհրավիրի այս տարվա իր առաջին նիստը։ Հիշեցնենք, որ հանձնաժողովի աշխատանքի ժամկետը եւս 6 ամսով երկարաձգվեց։ Մեր տեղեկություններով, քննարկում են պաշտպանության նախկին նախարար, ապրիլյան պատերազմի գլխավոր պատասխանատուներից Սեյրան Օհանյանին հանձնաժողով հրավիրելու հարցը։ «Դեռեւս ծանուցում չենք ուղարկել, բայց կուղարկենք»,- հայտնեց մեր աղբյուրը։
Հիշեցնենք, որ 2019-ի մայիսին ստեղծված հանձնաժողովի ղեկավարությունը պարբերաբար հայտարարում է Սերժ Սարգսյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին եւ այլ նախկին բարձրաստիճանների հրավիրելու վճռականության մասին, բայց ցայսօր ոչ մեկին դեռեւս չի հրավիրել։ Հանձնաժողովում ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի կազմն է ընդգրկված։
Կարծիքներ