Չինաստանը ապրիլի 4-ը հայտարարել է կորոնավիրուսից մահացածների հիշատակի օր

Չինաստանը ապրիլի 4-ը հայտարարել է կորոնավիրուսից մահացածների հիշատակի օր

Չինաստանը ապրիլի 4-ը հայտարարել է կորոնավիրուսից մահացածների համազգային հիշատակի օր։ Այս մասին հայտնում է այդ երկրի Կենտրոնական հեռուստատեսությունը։

Ըստ որոշման, այդ օրը երկրի ողջ տարածքում եւ արտասահմանում գտնվող չինական դիվանագիտական առաքելություններում բոլոր պետական դրոշները խոնարհվելու են, բոլոր ժամանցային միջոցառումները՝ չեղարկվելու։ Առավոտյան էլ կլինի 3 րոպե տեւողությամբ լռության պահ, ի հիշատակ կորոնավիրուսից մահացածների։