4 հազար տարեկան դամբարան են հայտնաբերել

4 հազար տարեկան դամբարան են հայտնաբերել

Եգիպտոսի Սաքարայի պատմական շրջանում հայտնաբերվել է ավելի քան 4 հազար տարեկան դամբարան։ Այնտեղ հուղարկավորված է եղել բարձրաստիճան տաճարական քուրմ, որն ապրել է ՆՔ 2500-ական թթ՝ 5-րդ դինաստիայի օրոք։ Սաքարան գտնվում է Կահիրեից դեպի հարավ։

Ինչպես հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, այս մասին հայտնել է Եգիպտոսի հնությունների նախարար Խալիդ ալ-Անանին։ Նախարարը նշել է, որ դամբարանը չափազանց լավ է պահպանվել եւ չի թալանվել։ Հնագիտական պեղումները, ըստ ոլորտային պատասխանատուի, դեռեւս չեն ավարտվել։

Հիշեցնենք, որ Սաքարայում է գտնվում Եգիպտոսի ամենահին հայտնաբերված դամբարանը՝ 3-րդ դինաստիային պատկանող Ջոնսեր փարավոնի վեցաստիճանի բուրգը։