Կարեւոր առաքելությամբ կմեկնեն Փարիզ 

Կարեւոր առաքելությամբ կմեկնեն Փարիզ 

ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիթքոֆը նախատեսում են հաջորդ շաբաթ այցելել Փարիզ՝ քննարկելու ուկրաինական հակամարտության, ինչպես նաեւ՝ Իրանի հետ գործակցության եւ առեւտրային մաքսատուրքերի հետ կապված հարցեր։ Այս մասին հայտնում է Politico հանդեսը։ Այցի ընթացքում հատուկ բանագնաց Վիթքոֆը հանդիպում կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Իր հերթին Պետքարտուղար Ռուբիոն բանակցություններ կանցկացնի ԱԳ նախարար Ժան-Նոյել Բարոյի հետ։ Անդրադարձ կկատարվի նաեւ Գազայի սեկտորի հետ կապված հարցին, որտեղ Իսրայելը ներկայումս անցկացնում է ռազմական գործողություն ընդդեմ ՀԱՄԱՍ-ի։