«Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա տղային

«Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա տղային

Հունվարի 14-ին Երևանի Արշակունյաց պողոտայում «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա տղային, որին շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Այս մասին տեղեկացնում է ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

Տղայի մոտ կա ձախ բազկոսկրի վիրաբուժական վզիկի փակ կոտրվածք՝ տեղաշարժով: Նրա մոտ եղել է նաև շոկային վիճակ, որից արդեն դուրս է եկել: Պատրաստվում է վիրահատության: Բժիշկները վիճակը գնահատում են ծանր: