Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները հնարավոր է չեղյալ հայտարարվեն

Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները հնարավոր է չեղյալ հայտարարվեն

Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի բացառում, որ չեղյալ հայտարարվեն այդ երկրում փետրվարի 9-ին տեղի ունեցած արտահերթ պառլամենտական ընտրությունների արդյունքները։Այս մասին հայտարարել է ԿԸՀ նախագահ Մազահիր Փանահովը, ընտրատարածքներից մեկի արդյունքների բողոքարկման նիստի ժամանակ։ Նշենք, որ ընտրություններից հետո, մի շարք ընտրատարածքներում արդեն չեղյալ են հայտարարվել մի շարք ընտրատարածքներում արձանագրված արդյունքները։