Մանախին զինաթափողը ստացել է թիվ 1 ինտերնատի տնօրենի ԺՊ-ի պաշտոնը

Մանախին զինաթափողը ստացել է թիվ 1 ինտերնատի տնօրենի ԺՊ-ի պաշտոնը

2017 թ․ ԱԺ ընտրություններից երկու օր առաջ՝ մարտի 31-ին, «Ելքի» անդամներ Նիկոլ Փաշինյանի եւ Հայկ Սարգսյանի վրա քարոզչության ժամանակ հարձակված ոչ անհայտ՝ Մանախին զինաթափած անձը՝ Գառնիկ Վարդանյանը, պաշտոն է ստացել՝ դառնալով թիվ 1 ինտերնատ ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատար։

Հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ Նիկոլ Փաշինյանին ու Հայկ Սարգսյանին նման ծառայություններ մատուցած անձը պաշտոն է ստացել, ո՞վ է իրեն աշխատանք առաջարկել, վերջինս ասաց․ «Աշխատանքի թափուր հաստիքի մասին իմացել եմ նախարարությունից, դիմել մրցույթին մասնակցելու համար, բայց քանի որ նախկին տնօրենի հետ կապված դատական գործեր կան, և մրցույթը հետաձգվում է, նշանակեցին ԺՊ, մինչև որ հասկանան՝ ինչ է կատարվում»:

Գառնիկ Վարդանյանը հունահռոմեական ոճի ըմբիշ է, ՔՊ անդամ է,  2017-ի Մանախի դեպքերից հետո։ Մեզ հետ զրույցում նա նաև ասաց, որ պետական համակարգում աշխատելու փորձ նախկինում չի ունեցել, սակայն մինչ այդ աշխատել է որպես անհատ ձեռնարկատեր ու, առհասարակ, «օգնություն ցուցաբերել եմ բոլոր համակարգերում»: