ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Շիրակի մարզի 1000 կարիքավոր ընտանիքների ու ծերերի պարեն կտրամադրի

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Շիրակի մարզի 1000 կարիքավոր ընտանիքների ու ծերերի պարեն կտրամադրի

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը կառավարության հետ համոգործակցության մեկ այլ ծրագիր ևս իրականացնում է Շիրակի մարզում։ Դրա շրջանակներում այսօրվանից կսկսվի Շիրակի մարզի շուրջ 1000 կարիքավոր ընտանիքների՝ տարեցների աջակցության տրամադրումը՝ սննդամթերքի և պարենի տեսքով։ Այս մասին այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը առցանց խոսեց դեսպան Լին Թրեյսին։ Նրան հարց տրվեց, թե ինչպես է գնհատում կորոնավիրուսի ազդեցությունը ոչ միայն տարեցների, այլև երիտասարդների վրա։«Իմ ուղերձն է երիտասարդներին, խնդրում եմ՝ լրջորեն վերաբերեք կորոնավիրուսի բռնկման հետ կապված այս իրավիճակին և հետևել այն բոլոր ցուցումներին, որոնք առաջարկում է իրականացնել կառավարոթյունը, քանզի երիտասաչդները ևս զերծ չեն այս վիրուսից»,-ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը՝ նշելով, որ դա անհրաժեշտ է համավարակի տեմպերը նվազեցնելու համար։
Դեսպան Թրեյսին նաև առանձնահատուկ ընդգծեց Հայաստանի բուժաշխատողների ու «Նորք» ինֆեկցիոնի լավ աշխատանքը՝ ասելով, որ հետևում են հիացմունքով։ Իսկ նախքան այդ․ «Ես հասկանում եմ այն անհանգստությունները, մտահոգությունները, որ կան, հիմնաականում, պայմանավորված են անորոշությամբ։ Եվ սա նաև միայն Հայաստանում չէ, ես նաև խոսում եմ մորս հետ, իմ ընտանիքի հետ ԱՄն-ում և անորոշությունն, այո, բոլորի համար մտահոգություններ է ստեղծում»։
Դեսպան Թրեյսին նաև նշում է, որ «Նորքի» հիվանդանոցը մեկն է այն բուժհաստություններից, որին ցուցաբերվել է օգնություն ԱՄՆ Պաշտպանական վտանգների նվազեցման գործակալության օգնությունը՝ նաև սարքավորումների տեսքով և այս ամենը հիմա ծառայում է բոլորիս։
Ամերիկյան դեսպանը նաև գովեստի խոսք ասաց կառավարության կողմից ձեռնարկկվող ջանքերի վերաբերյալ։
«Պատասխանատու ջանքեր, որոնց շրջանակում ձեռնարկվում են ամենաանհրաժեշտ միջոցները, որպեսզի տարածման դեպքերը կրճատվեն և առողջապահական համակարգը չհայնտվի այնպիսի իրավիճակում, երբ անկարող է իր ուսերին կրել ողջ բեռը»,-ասաց դեսպանը։