Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցվեց

Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցվեց

Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցվեց։ Այս որոշումը քիչ առաջ հրապարակեց դատավոր Հարություն Մանուկյանը։

Նշենք, որ նիստին Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։ 

Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2018 թ․ հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։