Ընդամենը 1 մարդ է 8։0 հաշվից հետո հավատացել, որ Հայաստանը գոլ կխփի Իտալիային

Ընդամենը 1 մարդ է 8։0 հաշվից հետո հավատացել, որ Հայաստանը գոլ կխփի Իտալիային

«Իտալիա-Հայաստան» ֆուտբոլային հանդիպման խաղադրույքի տեսակների վերլուծություն

Տեղեկացրել էինք, որ Հայաստան-Իտալիա հավաքականների խաղի ժամանակ չի եղել 9։1 խաղադրույք,  քանի որ նման հավանականություն չի հաշվարկվել։ Toto gaming բուքմեյքերական գրասենյակից ներկայացրին, թե այդ խաղի ժամանակ այլ, բայց քիչ հավանական ինչ խաղադրույքներ են կատարվել։

Մասնավորապես, քանի խաղադրույք է կատարվել 5։0 հաշվի ժամանակ, որ Հայաստանի հավաքականը գոլ կխփի։ Կատարվել է 17 խաղադրույք։ Հայ ֆուտբոլասերների համար ամենաողբերգական՝ 8։0 հաշվի ժամանակ, որ Հայաստանի հավաքականը գոլ կխփի, կատարվել է ընդամենը 1 խաղադրույք։ Իսկ արդեն 8։1 հաշվի ժամանակ, որ Իտալիան կխփի 9-րդ գոլը, 10 հոգի խաղադրույք են կատարել։ Քանի՞ խաղադրույք է կատարվել, որ Իտալիան կկարողանա խփել 10 գոլ։ Կատարվել է 8 խաղադրույք, որ Իտալիան 10։0 կհաղթի, և 56 խաղադրույք է կատարվել, որ Իտալիան կխփի 10 և ավել գոլ։