Մինսկում տեղի կունենա ԵԱՏՄ առաջնորդների ժողով

Մինսկում տեղի կունենա ԵԱՏՄ առաջնորդների ժողով

Այս տարվա մայիսի 19-ին, Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի կունենա Եվրասիական տնտեսական ֆորումը եւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։ Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։

Ըստ այդմ, նախատեսվում է, որ ֆորումն անցկացվի այն երկրում, որը նախագահում է ԵԱՏՄ ղեկավար մարմիններում։ Այն անցկացվելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի շրջանակներում, որպեսզի բոլոր անդամ պետությունների ղեկավարները կարողանան մասնակցել։