Քիմ Քարդաշյանը երեխաներին մկրտելուց հետո հարձակման է ենթարկվել | Հրապարակ 07.10.2019

Քիմ Քարդաշյանը երեխաներին մկրտելուց հետո հարձակման է ենթարկվել | Հրապարակ 07.10.2019

«WCIT 2019»-ի համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան այցելելուց հետո Քիմ Քարդաշյան-Վեսթը հասցրել է շրջել մի շարք կարևոր տեղերով: Նա այսօր Էջմիածին քաղաքում էր, որտեղ քրոջ հետ կնքել են իրենց երեխաներին:

Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է մի երիտասարդ փորձում հարձակվել Քիմ Քարդաշյանի վրա, այն պահին, երբ վերջինս դուրս էր գալիս «Ալեքսանդր» հյուրանոցից՝ ողջունելով հավաքված քաղաքացիներին:
Կադրերից երևում է նաև, որ անվտանգության աշխատակիցներին հաջողվում է հետ պահել մեծ արագությամբ դեպի Քիմը սլացող երիտասարդին: Փաստորեն, նրան չի հաջողվում ավարտին հասցնել նախապես պլանավորած գործը: Օրվա գլխավոր լուրերը՝ «Հրապարակում»