Սասուն Խաչատրյանի հաղորդումով է Ազարյանի նկատմամբ վարույթ հարուցվել

Սասուն Խաչատրյանի հաղորդումով է Ազարյանի նկատմամբ վարույթ հարուցվել

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր  Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննության կապակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի նիստը նշանակվել է հունիսի 18-ին։ Այս մասին «Հրապարակ»-ը տեղեկացավ Բարձրագույն դատական խորհրդից։

Ըստ ԲԴԽ-ի՝ կարգապահական վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել Հատուկ քննչական ծառայության պետի կողմից արդարադատության նախարարին՝ մարտի 13-ին ուղղված հաղորդումը։ Հաղորդումն ուսումնասիրելով արդարադատության նախարարը  Ազարյանի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ։

Ավելի վաղ, դատավորը մեզ հետ զրույցում ասել էր, որ Բարձրագույն դատական խորհրդի նիստի ժամանակ հարցուպատասխան է լինելու, այդ ժամանակ էլ կպատասխանի հարցերին։

Նշենք, որ ըստ տեղեկությունների՝  կարգապահական վարույթի հարուցման պատճառը «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դռնփակ դատական նիստում հնչեցված գնահատականն է: