Արայիկ Հարությունյանը վաղուց էր պլանավորել «փախչել» Փարիզ (տեսանյութ, լուսանկարներ)

Արայիկ Հարությունյանը վաղուց էր պլանավորել «փախչել» Փարիզ (տեսանյութ, լուսանկարներ)

Քիչ առաջ Փարիզում մենք հանդիպեցինք կրթության, գիտության ու տարատեսակ այլ հարցերի նախարար Արայիկ Հարությունյանին։ Hraparak.am-ը վերջին օրերի «սկանդալային» նախարարին հանդիպեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, որտեղ տեղի է ունենալու ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ գլխավոր կոնֆերանսը։

Հարությունյնը մեզ հետ զրույցում ասաց, որ քիչ առաջ է ժամանել Փարիզ, վաղը վերադառնալու է, իսկ Փարիզ է եկել՝  մասնակցելու նախարարական գագաթնաժողովին։ Եվ մինչ Հարությունյանը Փարիզում կոնֆերանսի է մասնակցում, այդ նույն ընթացքում Երևանում նրա հրաժարականն են պահանջում։

Մեր դիտարկմանը, թե կարո՞ղ է սա փախուստ էր իր դեմ ցույցերից, Հարությունյանն ասաց, որ այս այցը վաղուց էր պլանավորած։ Զրււցից որոշ ժամանակ անց ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան ժամանեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։ Հարությունյանը դիմավորեց նրանց և ուղեկցեց դեպի դահլիճ։

Hraparak.am-ը Արայիկ Հարությունյանի հետ նաև հարցազրույց է արել վերջին օրերին իր շուրջը ծավալվող իրադարձությունների շուրջ, որը կներկայացնենք քիչ ուշ։