Մեղադրել է Ռուսաստանին՝ օդային սահմանը խախտելու մեջ

Մեղադրել է Ռուսաստանին՝ օդային սահմանը խախտելու մեջ

Էստոնացի զինվորականները հայտարարել են, որ ռուսական Су-35 երկու ինքնաթիռ իբրեւ թե խախտել են էստոնական օդային սահմանները։ Այս մասին հայտնում է Էստոնիայի Պնախարարությունը։

Ըստ հայտարարության, սահմանախախտման դեպքը տեղի է ունեցել Հիյումաա շրջանում։ Ինքնաթիռները գտնվել են էստոնական օդային տարածքում, մոտ մեկ րոպե տեւողությամբ։

Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ ռուսական ինքնաթիռների տրանսպոնդենտները չեն պատասխանել։ Այս առնչությամբ Էստոնիան նոտա է ուղարկել այդ երկրում ռուսական դիվանագիտական հարաբերության ժամանակավոր հավատարմատարին։