Քիմ Քարդաշյանին 1 միլիոն դոլար են վճարել Մայամիում

Քիմ Քարդաշյանին 1 միլիոն դոլար են վճարել Մայամիում

Քիմ Քարդաշյանին մոտ 1 մլն դոլար են վճարել Մայամիում «Hedge Fund Week»-ի շրջանակում կայացած  ելույթի համար։ Այս մասին հայտնում է Page Six-ին:

Քարդաշյանը ելույթ է ունեցել Fountainbleu հյուրանոցում iConnections Global Alts կոնֆերանսում՝ խոսելով իր նորաստեղծ և մասնավոր կապիտալի՝ «SKKY Partners» ընկերության մասին։ Նրա հետ նաև ելույթ է ունեցել բրենդի համահիմնադիր Ջեյ Սամոնսը, իսկ նրանց ընկերությունը կենտրոնացել է սպառողական ապրանքների, հյուրանոցային բիզնեսի, շքեղության իրերի, թվային առևտրի և լրատվամիջոցների ոլորտներում ներդրումների վրա:

Hedge Fund Week-ի որոշ մասնակիցներ նախընտրել են չգնալ միջոցառմանը Քիմ Քարդաշյանի հետ, այլ գնացել են նավով զբոսանքի: «Այո, նա կրակոտ է, բայց ես Լոնդոնից եկել եմ բիզնեսի համար: Ի՞նչ կարող եմ սովորել նրանից», – ասել է  մասնակիցներից մեկը։

KKW Beauty-ի 42-ամյա հիմնադիր և հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կառուցել է իր սեփական բիզնես կայսրությունը՝ 2021 թվականին մտնելով Forbes-ի միլիարդատերերի ցանկ: