Հանդիպել են, որ պայմանավորվեն՝ էլի են հանդիպելու

Հանդիպել են, որ պայմանավորվեն՝ էլի են հանդիպելու

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը պայմանավորվել են հաջորդ տարեսկզբին անցկացնել հերթական հանդիպումը՝ Ղարաբաղյան կարգավորման գործընթացի օրակարգով։ Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում տեղի ունեցած Մնացականյան-Մամեդյարով հանդիպման ժամանակ, որը կայացել է ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։

Հանդիպումը տեւել է ավելի քան երեք ժամ։ Քննարկվել է հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ է կատարվել բանակցային գործընթացի ներկա վիճակին եւ խաղաղ կարգավորման ուղիներին։