Երբ մարդը կարող է կրկնակի վարակվել կորոնավիրուսով

Երբ մարդը կարող է կրկնակի վարակվել կորոնավիրուսով

Ռուս իմունաբան Նիկոլայ Կրյուչկովը ներկայացրել է, թե երբ է հնարավոր, որ մարդը երկրորդ անգամ վարակվի կորոնավիրուսով։ Ըստ այդմ, մարդը կորոնավիրուսով կրկնակի վարակման համար կդառնա ընկալունակ, երբ օրգանիզմը թույլ է եւ վիրուսից պաշտպանվելու համար նախատեսված պաշտպանական մեխանիզմները ի վիճակի չեն հակազդելու։

Երկրորդ խմբում, կրկնակի վարակման ռիսկային խմբում, այն մարդիկ են, որոնց իմունային համակարգը ճնշված է։

Երրորդ դեպքում, երբ արդեն լրացել է պատվաստանյութի ազդեցության ժամկետը։ Բանն այն է, որ պատվաստանյութերը նախատեսված են կարճաժամկետ ազդեցության համար՝ 3-6 ամիս, իսկ երբ լրանում է ժամկետը, ապա կորոնավիրուսից մարդու պաշտպանվածության մակարդակը նվազում է։

Չորրորդ պատճառը կապված է օրգանիզմում հակամարմինների առկայության հետ։ Բանն այն է, որ գոյություն ունեն մի քանի տեսակի հակամարմիններ՝ վիրուսը չեզոքացնող, նոր վարակումներից պաշտպանող եւ այլն։ Սովորաբար նոր վարակումներից պաշտպանող հակամարմինների թիվը այնքան էլ մեծ չէ, իսկ թեստավորումը ընդհանուր ցուցանիշն է ցույց տալիս, առանց տեսակավորման։

Հինգերորդ պատճառը կապված է վիրուսի մուտացիաների հետ։ Օրինակ մարդը, ով արդեն մի անգամ հաղթահարել է կորոնավիրուս, կարող է վարակվել վերջինիս բրիտանական մուտացիայով։