Կին մրցակցին հաղթեց կին զինակցի շնորհիվ. Թրամփը բացառիկ պաշտոն է առաջարկել

Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սյուզի Ուայլսը, իր նախընտրական շտաբի երկու ղեկավարներից մեկը, կդառնա Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարը։
Reuters-ը գրում է, որ այս կերպ Թրամփը առանցքային պաշտոն է վստահել քաղաքական ռազմավարին, որն օգնել է նրան հաղթել ընտրություններում։
Ուայլսը կդառնա առաջին կինը, ով կզբաղեցնի Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:
«Սյուզի Ուայլսը հենց նոր օգնեց ինձ հաղթել ԱՄՆ պատմության մեջ ամենանշանակալի քաղաքական հաղթանակներից մեկը. նա 2016 և 2020 թվականների իմ հաջող քարոզարշավի անբաժանելի մասն էր», - ասվում է Թրամփի հայտարարության մեջ:
«Սյուզին ուժեղ է, խելացի, նորարար և մեծ հարգանք վայելող, - հավելել է Թրամփը,- Չեմ կասկածում, որ նա հպարտության աղբյուր կլինի մեր երկրի համար»:
Կարծիքներ