Մոսկվայում հայտնաբերվել և ձերբակալվել է «Ալրաղացի Լյովիկ» մականվամբ հայտնի Լևոն Սարգսյանը

Մոսկվայում հայտնաբերվել և ձերբակալվել է «Ալրաղացի Լյովիկ» մականվամբ հայտնի Լևոն Սարգսյանը

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ռուսաստանում Հայաստանի ոստիկանության ներկայացուցչության և ՌԴ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացված լայնածավալ օպերատիվ-որոնողական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-2-րդ կետերի և 223-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով 2018 թվականի հոկտեմբերի 1-ից հետախուզվող, Երևանի բնակիչ, 1968 թվականին ծնված Լևոն Հրաչյայի Սարգսյանը:

Նշենք, որ Լևոն Սարգսյանը նախկին ՀՀԿ-ական պատգամավոր է՝ առավել հայտնի «Ալրաղացի Լյովիկ» մականունով։