Գանձապահի սխալի պատճառով դոլարային միլիոնատեր է դարձել 

Գանձապահի սխալի պատճառով դոլարային միլիոնատեր է դարձել 

ԱՄՆ Միչիգան նահանգի 45-ամյա բնակիչը դոլարային միլիոնատեր է դարձել շնորհիվ երջանիկ պատահականության եւ խանութի գանձապահի սխալմունքի։ Տղամարդը, ով ցանկացել է անհայտ մնալ, պատմել է զարմանալի պատմություն, թե ինչպես է անակնկալ ձեւով հարստացել։ Այս մասին հայտնում է UPI-ն։ Համաձայն նրա խոսքերի՝ մտել է խանութ, որպեսզի վիճակախաղի տոմս գնի։ Սակայն գանձապահը սխալ է հասկացել եւ այլ վիճակախաղի տոմս է տվել։ Դա եղել է զուտ պատահականություն։ Երբ պարզվել է սխալմունքը, գանձապահը ցանկացել է փոխել տոմսը, սակայն տղամարդն ասել է, որ խնդիր չկա, թող այդպես լինի։ Արդեն հաջորդ առավոտ տղամարդու կինը ստուգել է այդ վիճակախաղի տոմսի շտրիխ-կոդը եւ պարզվել է, որ մեկ միլիոն դոլար են շահել։ Տղամարդն ասել է, որ ուրախությունից շունչը կտրվել է։ Կարծել է, թե կատակ է։ Միլիոնատեր դարձած տղամարդն ասել է, որ շահած գումարով փակելու է հիփոթեքը, պարտքերը, իսկ մնացած մասը ավելացնելու է խնայողություններին, որպեսզի իր եւ իր ընտանիքի համար ապահովի բարեկեցիկ կյանք։