Ջո Բայդենը պետք է խուսափի Ռուսաստանի հետ պատերազմից. NI

Ջո Բայդենը պետք է խուսափի Ռուսաստանի հետ պատերազմից. NI

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը պետք է ակտիվորեն ջանքեր ներդնի, որպեսզի նվազեցնի Ռուսաստանի հետ ռազմական բախման հավանականությունը: Այս մասին հայտարարել է The National Interest-ի հոդվածագիր Բոննի Քրիստիանը: Մասնավորապես, լրագրողը կարծում է, որ Միացյալ Նահանգները պետք է վերադառնա Բաց երկնքի համաձայնագիր եւ դադարեցնի իր գործողությունները Սիրիայում: Բոննի Քրիստիանը կարծում է, որ չնայած ամերիկյան եւ ռուսական ուժերը Սիրիայում մեկմեկու դեմ չեն կռվում, սակայն նրանց իրար մոտ գտնվելը չափազանց վտանգավոր է եւ անհարկի ռիսկ է պարունակում իր մեջ: Բացի այդ, Միացյալ Նահանգները պետք է հեռու մնա Արեւելյան Եվրոպայում ռուսական զորամիավորումներից: Հատկապես հիմա, երբ Ուկրաինայի հետ սահմանից ռուսները զորքերը հետ են քաշել, Ամերիկան այդ խնդրին այլեւս չպետք է միջամտի, եզրակացրել է հոդվածագիրը: