Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ դիմումի վերաբերյալ ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքը

Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ դիմումի վերաբերյալ  ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը  գրավոր կերպով ներկայացրել է իր խորհրդատվական եզրակացությունը՝ 2009 թվականի ՀՀ ՔՕ այն դրույթի մեկնաբանության հետ կապված, որը վերաբերում է սահմանադրական կարգի տապալմանն ու դրա կիրառումը ՄԻԵԿ 7-րդ հոդվածի լույսի ներքո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի համատեքստում։

Կարծիքում ասվում է, որ ի պատասխան խորհրդատվական հարցման, որն արվել է ՀՀ ՍԴ կողմից, ՄԻԵԴ-ը միաձայն հետեւյալ կարծիքն է հրապարակում․ Դատարանը իր երկրորդ խորհրդատվական եզրակացությունն է հրապարակել այն բանից հետո, երբ ուժի մեջ է մտել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրությունը 2018 թվականին, եւ որոշեց, որ կարող է պատասխանել երկու հարցի, որոնք առաջադրվել են ՀՀ ՍԴ կողմից։ Մասնավորապես այն չկարողացավ գտնել որեւէ ուղիղ կապ առաջադրված հարցերի եւ շարունակվող ներպետական գործի քննության միջեւ, որը հարուցվել է Ռոբերտ Քոչարյանի դեմ, իբրեւ թե 2008 թվականին սահմանադրական կարգի տապալման առնչությամբ։

ՍԴ երրորդ հարցը վերաբերում էր նրան, թե արդյոք դրույթը, որով սահմանվում է հանցանքը և հղում արվում ավելի բարձր իրավական ուժ ունեցող և ավելի բարձր մակարդակի աբստրակցիա ունեցող իրավական ակտին, բավարարում է Կոնվենցիայի՝ որոշակիության, մատչելիության, կանխատեսելիության և կայունության պահանջները։

Դատարանը որոշել է, որ այդպիսի դրույթը, որն օգտագործում է «այլ օրենքի հղման» տեխնիկան՝ արարքը կամ անփութությունը քրեականացնելու համար, պետք է հնարավորություն տար անձանց կանխատեսել, թե որ արարքը կարող էր իրենց քրեորեն պատասխանատու դարձնել։


Ի թիվս այլ գործոնների, հստակություն և կանխատեսելիություն ապահովելու ամենաարդյունավետ ճանապարհն այն է, որ հղումը լինի հստակ ձևակերպված, իսկ վկայակոչվող դրույթում հստակ ձևակերպված լինեն արարքի բաղադրիչները։

ՍԴ–ի չորրորդ հարցը վերաբերում էր իրավական երկու տարբեր ակտերի համատեղելիությունը ստուգող Կոնվենցիայի 7–րդ հոդվածով (ոչ մի պատիժ առանց օրենքի) սահմանվող չափորոշիչին։ Դատարանը կարծիք է հայտնել, որ նման գնահատականները ավելի շուտ պետք է հաշվի առնեին դեպքի հատուկ հանգամանքները, քան տրվեին ընդհանրացված գնահատականներ։