Մթերքներ, որոնք գնել չի կարելի․ խորհուրդ է տալիս բժիշկ-սննդաբանը

Մթերքներ, որոնք գնել չի կարելի․ խորհուրդ է տալիս բժիշկ-սննդաբանը

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, սննդաբան Ալեքսեյ Կովալկովն իր ինստագրամյան էջում ներկայացրել է, թե որ մթերքներն են վնասակար եւ որոնք օգտակար, ըստ այդմ, էլ օգնելով մարդկանց՝ սուպերմարկետում ճիշտ ընտրություն կատարելու համար՝ գնումների ժամանակ։ Մասնագետը կարծում է, որ պետք է հրաժարվել մեծ քանակությամբ նատրիումի գլուտամատ պարունակող կիսաֆաբրիկատներից, քանի որ այս հավելումը խանութի սննդից յուրատեսակ կախվածություն է առաջացնում հատկապես երեխաների մոտ։

Արդյունքում, երեխաների համար, երբեմն էլ մեծահասակների համար, տնային պայմաններում պատրաստված կերակուրը թվում է անհամ։ Բացի այդ, նա խորհուրդ է տալիս հրաժարվել ցածր յուղայնության կաթնամթերքից։

«Օրինակ՝ բնական թթվասերը սովորաբար ունի ավելի քան 25 տոկոս յուղայնություն։ Բոլոր ցածր յուղայնության մթերքները պարունակում են սոյա, բուսական յուղ եւ արմավենու յուղ»,- նշել է բժիշկ-սննդաբանը։ Բացի այդ, պետք է խուսափել խմորիչներ պարունակող սննդից։ «Եթե չեք կարող առանց հացի յոլա գնալ, ինքներդ թխեցեք առանց խմորիչի լոշիկ կամ առանց խմորիչի հաց, կամ էլ գնեք հատուկ այն հացերը, որոնք խմորիչ չեն պարունակում։ Հրաժարվեք նաեւ շաքարից եւ այն բոլոր մթերքներից, որոնք պարունակում են շաքար։ Ձեր օրական ածխաջրային չափաբաժինը 50-60 միլիգրամ է եւ ոչ ավելին»,- նշել է մասնագետը։ Սառեցված հավը նույնպես Կովալկովի կարծիքով այն սննդատեսակների ցանկում է, որոնցից պետք է խուսափել, քանի որ դրանք պարունակում են նույնիսկ հակաբիոտիկներ, աճի խթանիչներ, ջրապահպան քիմիական նյութեր, որոնք կարող են վնասել մարդու օրգանիզմն ու առաջացնել մի շարք հիվանդություններ։