Ինչ հավանականություն կա միջուկային պատերազմի․ գնահատել են ՌԴ ԱԳ նախարարությունում

Ինչ հավանականություն կա միջուկային պատերազմի․ գնահատել են ՌԴ ԱԳ նախարարությունում

Ժամանակակից միջազգային հարաբերություններում առկա է միջուկային պատերազմի սկսման հավանականությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ Ռյաբկովը մանրամասնել է, որ այդ հավանականությունը աճել է հատկապես վերջին շրջանում։ Ռյաբկովի խոսքերի համաձայն, արեւմտյան գործընկերների գործողությունները հաճախ չափազանց էմոցիոնալ են եւ ագրեսիվ։ «Նրանք խուսափում են հասունացած հարցերի ըստ էության քննարկումից, արգելափակում երկխոսության ուղիները, շարունակում ցնցել սպառազինությունների վերահսկման ճարտարապետությունը, նպատակադրված կերպով իրականացնում բաց ապակառուցողական քաղաքականությունը, ջարդում տասնամյակներով մշակված արդյունավետ մեխանիզմները»,- ասել է ռուս բարձրաստիճան դիվանագետը, նման վարքագիծն համարելով ծայրահեղ աստիճանի անպատասխանատու եւ վտանգավոր՝ հղի անցանկալի ու տհաճ հետեւանքներով։