Բրիտանական թագավորական ընտանիքում համալրում է սպասվում

Բրիտանական թագավորական ընտանիքում համալրում է սպասվում

Բրիտանական թագավորական ընտանիքում համալրում է սպասվում։ Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը ամենայն հավանականությամբ սպասում են իրենց չորրորդ երեխային։ Քեմբրիջի դքսուհին որ մեկ տարուց մի փոքր ավել է, ինչ ծննդաբերել է արքայազն Լուիին, կրկին հղի է։ Այս մասին ասել է արքայազն Ուիլյամի չորսամյա դուստրը՝ Շարլոտան։ Նա սեպտեմբերի սկզբին մասնավոր դպրոց է սկսել հաճախել ու հասցրել ցույց տալ իր չարաճճի բնավորությունը։ Դպրոցում արքայադուստր Շարլոտան ասել է, որ մայրը հղի է ու շուտով նա նոր քույր կունենա։ Այս մասին իմացել են դպրոցի աշխատակիցներն ու լուրը հասցրել մամուլին։ Ու հիմա հասարակությունն անդադար շնորհավորում է արքայազնին ու Քեյթին այս ուրախ առիթով։