Քաղաքացին ծառերից մեկի բնամասում անցքեր է բացել և լցրել անհայտ ծագման հեղուկով

Քաղաքացին ծառերից մեկի բնամասում անցքեր է բացել և լցրել անհայտ ծագման հեղուկով

«Քաղաքապետարանի բնապահպանության վարչության աշխատակիցն այս տեսարանն արձանագրել է Կոմիտաս 41 հասցեի շենքի բակում: Դեռեւս անհայտ անձը բակի ծառերից մեկի բնամասում անցքեր է բացել և լցրել դրանք անհայտ ծագման հեղուկով: Թե ինչ նպատակ է հետապնդում այս արարքը, կարելի է կռահել: 

Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության աշխատակիցները նյութեր են պատրաստել, որոնք ուղարկվել են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին: Առաջիկայում քայլեր կձեռնարկվեն ծառը «մշակողին» գտնելու և պատճառված վնասը փոխհատուցելու համար»,- գրված է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում։