Մահացել է հայտնի մարզական մեկնաբան Ռոզանովը

Մահացել է հայտնի մարզական մեկնաբան Ռոզանովը

Ռուսաստանում 59 տարեկան հասակցում կյանքից հեռացել է հայտնի ռուս մեկնաբան Յուրի Ռոզանովը։ Մարզաշխարհում մեկնաբանը հայտնի էր մասնավորապես ֆուտբոլի և հոկեյի հանդիպումներ մեկնաբանելով։ 2012 թվականին ռուս մեկնաբանը  պարգևատրվել էր ТЭФИ մրցանակով, որը տրվում է լավագույն մեկնաբանին կամ հաղորդավարին:

Նա այդ մրցանակին արժանացել էր  2010 թվականի հոկեյի աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակչում աշխատանքի համար: 2019 թվականի մայիսից նոյեմբեր մեկնաբանը քաղցկեղի պատճառով ընդհանրապես եթեր դուրս չէր գալիս, միայն նույն թվականի աշնանն էր վերադարձել սիրելի աշխատանքին, աշխտում էր ռուսական Матч ТВ-ում, դրան զուգահեռ փորձում էր հաղթահարել ծանր հիվանդությունը։