Ֆրանսիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմին. ԶԼՄ

Ֆրանսիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմին. ԶԼՄ

Ֆրանսիական բանակը ակտիվորեն պատրաստվում է Ռուսաստանի հետ հնարավոր ռազմական առճակատմանը և 2025 թվականի մայիսին կմասնակցի ՆԱՏՕ-ի Dacian Spring 2025 լայնածավալ զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ռումինիայում։

Զորավարժությունների հիմնական նպատակն է գնահատել ֆրանսիական ստորաբաժանումների՝ Մոսկվայի հետ անմիջական ռազմական բախման դեպքում դաշինքի արևելյան թեւում արագ տեղակայվելու պատրաստվածությունը։
Այս մասին գրում է Politico-ն՝ նշելով, որ 2025 թվականը «վճռական փորձություն» է լինելու Ֆրանսիայի զինված ուժերի համար։

Եվրոպայում ֆրանսիական բանակի ցամաքային հրամանատարության ղեկավար, գեներալ Բերտրան Տուժուզի խոսքով՝ զորավարժություններն արտացոլում են ռազմական գործողությունների նախապատրաստման մոտեցման փոփոխությունը։

«Նախկինում մենք պատերազմ էինք խաղում: Այժմ մենք ունենք հստակ ուրվագծված թշնամի, և մենք պարապում ենք նրանց հետ, ում հետ մենք իրականում պատերազմելու ենք»,- ասել է Տուժուզը՝ ընդգծելով, որ Ֆրանսիան այլևս զորավարժությունները չի դիտարկում որպես զուտ ձևականություն։

ՆԱՏՕ-ի երկրները, այդ թվում՝ Ֆրանսիան, փոխում են ռազմական պլանավորման և ուսուցման հայեցակարգը՝ հիմնված Ռուսաստանի հետ ուղիղ հակամարտության հնարավորության վրա՝ արտացոլելով դաշինքի քաղաքականության ավելի լայն փոխակերպումը։

Հատկանշական է, որ ընթացիկ իրադարձությունները ծավալվում են Ուկրաինայում շարունակվող պատերազմի և Եվրոպայում ՆԱՏՕ-ի արևելյան սահմանների անվտանգության վերաբերյալ աճող մտահոգությունների ֆոնին:
Politico-ի փոխանցմամբ՝ ֆրանսիական բանակն ակտիվորեն վերակառուցվում և հարմարվում է բարձր ինտենսիվությամբ մարտական ​​գործողությունների պայմաններին, ինչպիսին այն էր, որը ծավալվեց Ուկրաինայի տարածքում։

Այս փոփոխությունները վերաբերում են ոչ միայն զենքի և տեխնոլոգիաների արդիականացմանը, այլև ռազմավարության և մարտավարության մոտեցման փոփոխությանը։ Ռուսաստանի հետ ուղիղ ռազմական առճակատման նախապատրաստվելն այլևս տեսական սցենար չէ, այլ դառնում է իրական ռազմավարական խնդիր։ 
Ֆրանսիան ընդլայնում է իր բանակի հրամանատարական կենտրոնը Եվրամիությունում՝ ռուսական, այպես կոչված, սպառնալիքի ֆոնին։