Ինչո՞ւ ԼՀԿ-ն ԲԴԽ անդամի թեկնածու չի առաջադրել

Ինչո՞ւ ԼՀԿ-ն ԲԴԽ անդամի թեկնածու չի առաջադրել

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիրելի՛ քաղաքացիներ,

Մեզ շատ են հարցնում, թե ինչու ԲԴԽ անդամի թափուր տեղի համար Լուսավոր Հայաստան խմբակցությունը թեկնածու չի առաջադրել։

Հայտնում եմ, որ մենք մեծ ցանկություն ունեցել ենք թեկնածու առաջադրելու, և անգամ զրուցել մի շարք հայտնի իրավագետների հետ։ Սակայն բոլորն էլ խուսափել են առաջադրումից՝ հաշվի առնելով վերջին շրջանում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների հետ կապված Ազգային Ժողովի մեծամասնության կողմից անցկացված հավատաքննության թեստերը։

Հասկանալով, որ ընդդիմության կողմից ներկայացվող թեկնածուն հնարավորություն չունի ընտրվելու առանց քաղաքական մեծամասնության կամքի, նրանք բոլորը հրաժարվել են։

Եթե այդ նույն քաղաքական մեծամասնության առաջնորդները հայտարարեն, որ պատրաստ են արհեստական պատճառաբանություններով չխոչընդոտել և չդարձնել ընդդիմության թեկնածու առաջադրելը պատրանքային, մենք կառաջադրենք ԲԴԽ անդամի երկրորդ թափուր տեղի համար թեկնածու»։