Մեկնել են արձակուրդ

Մեկնել են արձակուրդ

Կանխատեսվող սոցիալական բունտին ընդառաջ «կաբինետի» դուռը փակել եւ արձակուրդ է մեկնել ոչ միայն Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, այլ նաև նրա տեղակալներից Լևոն Հովհաննիսյանը։

Մեզ պատմեցին, որ Ավինյանի աշխատասենյակի դռան առջև ամեն օր հերթեր են եղել տրանսպորտի թանկացման հարցով, հոգնել է խոսակցություններից եւ մեկնել արձակուրդ։ Նրա օրինակին է հետևել Լեւոն Հովհաննիսյանը, թեպետ վերջինիս կուրացիայի տակ չէ «տրանսպորտը», սակայն ներկայումս ամենաաղմկոտ թեմայի քննարկումներից խուսափելու համար նա էլ է արձակուրդ վերցրել։

Երեւանի քաղաքապետի խոսնակը մեզ ասաց, որ Տիգրան Ավինյանը արձակուրդից վերադառնալու է հունվարի 27֊ին, իսկ Լեւոն Հովհաննիսյանը երկշաբաթյա արձակուրդում է, կվերադառնա կրկին հունվարի 27֊ին։