«Կապիկի ծաղիկ» հիվանդության դեմ պայքարի առաջին նվաճումը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաստատել է «կապիկի ծաղիկ» հիվանդության ախտորոշման առաջին թեստը։ Սա այդ հիվանդության դեմ պայքարի գործում, ըստ մասնագետների, համարվում է կարեւոր նվաճում, քանի որ մինչ այս նման թեստ աշխարհում գոյություն չի ունեցել։ Նոր թեստը, ըստ ԱՀԿ պարզաբանման, արտադրվել է Abbott Molecular Inc ընկերության կողմից։
Այն թույլ է տալիս բավականին ընդլայնել հիվանդության հստակ եւ արագ ախտորոշումը հատկապես այն երկրներում, որտեղ վարակակիրների թվի կտրուկ ավելացում կա։ Մասնագետները նշում են, որ վաղ շրջանում ախտորոշումը առանցքային նշանակություն ունի «կապիկի ծաղիկ» հիվանդության ախտորոշման եւ ճիշտ ժամանակին բուժման իրականացման, ինչպես նաեւ՝ պացիենտների խնամքի գործում։ Այն նաեւ թույլ է տալիս վերահսկել վիրուսի տարածումը։ Աֆրիկայում հատկապես, ըստ ԱՀԿ-ի, «կապիկի ծաղիկ» հիվանդության ախտորոշման հնարավորությունները շարունակում են մնալ խիստ սահմանափակ։
Կարծիքներ