Զելենսկին կատակել է ռուսների «ամենուրեքության» մասին

Զելենսկին կատակել է ռուսների «ամենուրեքության» մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զեկենսկին ԱՄՆ Պետքարտուղար Թոնի Բլինկենի հետ ասուլիսի ժամանակ կատակել է ռուսների ամենուրեքության մասին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Նա մասնավորապես ասել է, որ ռուսները նաեւ «այստեղ են»` այսինքն ասուլիսի սրահում, եւ ռուսներն ամենուրեք են: Նշենք, որ այսօր Կիեւ են ժամանել ԱՄՆ Պետքարտուղար Թոնի Բլինկենն ու նրա տեղակալ Վիկտորյա Նուլանդը: Բինկենը փոխանցել է, որ «Մեծ Յոթնյակը» աջակցություն է հայտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն եւ ինքնիշխանությանը: