Սարալանջի պողոտայում տեղի է ունեցել քարաթափում, վնասվել է Toyota-ն

Սարալանջի պողոտայում  տեղի է ունեցել քարաթափում, վնասվել է Toyota-ն

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ժամը 09։32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սարալանջի պողոտայում՝ Սարի Թաղի հատվածում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետեւանքով վնասվել է Toyota մակնիշի ավտոմեքենան․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քարաթափման հետեւանքով վնասվել է Toyota Ipsum մակնիշի (վարորդ՝ Գնել Խ.) ավտոմեքենայի աջակողմյան դիմային հատվածը. տուժածներ չկան։