500 միլիոն դրամի վնասը Արման Սահակյանի օրոք է եղել                                

500 միլիոն դրամի վնասը Արման Սահակյանի օրոք է եղել                                

Նախօրեին ՀՀ  գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, որտեղ  նշված էր, որ 2016թ-ին խախտումներով կատարված գնահատման հիման վրա իրականացված պետական գույքի օտարման արդյունքնում պետությանը պատճառվել է մոտ 500 մլն դրամի վնաս, ինչի առիթով հարուցվել է նաեւ քրեական գործ:

«Գնահատման հիման վրա 17.05.2018թ. վերը նշված գույքը մրցութային կարգով 360.620.000 ՀՀ դրամով օտարվել է: Հետագայում կատարվել է վերը նշված անշարժ գույքի 2017թ. շուկայական արժեքի վերլուծություն, ինչի արդյունքում պարզվել է, որ օտարված գույքի շուկայական արժեքը 2017թ. դրությամբ կարող էր կազմել ոչ թե 515.890.000 ՀՀ դրամ, այլ՝ 850.000.000 ՀՀ դրամ կամ շուրջ 1.5 անգամ ավել սկզբնական գնահատված արժեքից»,- մասնավորապես նշված էր հաղորդագրության մեջ:

Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ, այժմ Օպերային թատրոնի փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դա իր օրոք տեղի չի ունեցել։ Այդուհանդերձ, ինչպե՞ս կարող էր գույքն այդքան էժան օտարվել, ինչի ի պատասխան Կիրակոսյանը նշեց, որ մանրամասներին չի տիրապետում․ «Քանի որ իմ պաշտոնավարած ժամանակաշրջանի մասին չէ խոսքը, ես չեմ կարող պատասխանել կամ էլ համեմատություններ անել»,-նշեց նա։