5 Հայտնի կին՝ առաջ և հիմա (լուսանկարներ)

5 Հայտնի կին՝ առաջ և հիմա (լուսանկարներ)

Շանելն էր դեռ ասել, եթե կինը 30 տարեկանում գեղեցիկ չէ, նա ուղղակի անխելք է։ Կնոջ արտաքինը հիմանականում խնամքի ճաշակի և խելքի արդյունք է, այս փաստի հիանալի ապացույց են վերջերս քաղաքական դաշտ եկած կանայք։

Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը իհարկե պաշտոնյա չէ, բայց պակաս կարևոր առաքելություն չունի։ Տիկին Հակոբյանի հին ու նոր նկարները հիանալի արտացոլում են թե ինչպես ճիշտ խնամքը և ոճը կարող են փոխել կնոջը ու ինչպես կարելի է ավելի երիտասարդ երևալ անգամ 10 տարի առաջվա նկարների հետ համեմատած։ Հիմանական գաղտնիքը մազերի ավելի մուգ երանգն է, որը ընդգծում է աչքերի գեղեցիկ խաժ գույնը։ Հետաքրքիր մանրուք վարչապետի տիկնոջ զգեստի բացվածքը շատ ճիշտ շեշտադրում է անում դեմքի վրա և ընդգծում նիհար կազմվածքը։

Աժ փոխխոսնակ Լենա Նազարյանը ևս մեծ ճանապարհ է անցել պատանիների ոճից մինչ կայացած քաղաքական գործչի։ Կարծում եմ, տիկին Նազարյանը միտումնավոր է ընտրում գործարար Dress code-ի բաղադրիչ կոստյումները ու մուգ շրթներկը՝ ավելի ազդեցիկ լինելու համար։ Անշուշտ, մուգ շրթներկը սազում է փոխխոսնակին, իսկ ցանկության դեպքում ավելի բաց գույները կընդգծեն երիտասարդ հմայքը։

Աժ «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը արժանի է հարգանքի, քանզի գտել է իր ոճը թե՛ հագուստի, թե՛ դիմահարդարման հարցում մեծ առաջընթաց է ունեցել ու հասել է կատարյալին։ Միանշանակ մազերի նոր երանգը շատ է սազում տիկին Մակունցին, իսկ աչքերի դիմահարդարումը ճիշտ է ընտրված։

Անցյալ տարվա ԱԺ-ի ընտրություններից առաջ ամենատպավորիչ կերպարանափոխությունը միանշանակ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ոճի նախընտրական փոփոխությունն էր։ Թվում է՝ աննշան դետալներ են մի փոքր այլ սանրվածք, այլ դիմահարդարում, ակնոցների փոխարեն ոսպնյակներ և ահա բացարձակ այլ կին է մեր առջև՝ անհամեմատ ավելի երիտասարդ ու հմայիչ։

Արփի Դավոյանը «Իմ Քայլի» ԱԺ պատգամավորը կարծես շատ չի փոխվել, ուղղակի ավելի խնամված ու աշխատանքային ոճ է ընտրել։ Բնական դիմահարդարումը, հագուստի զուսպ, աշխատանքային ոճը լավ սկիզբ են նորաթուխ պատգամավորի համար։