Հարավային Կորեայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 82-ի

Հարավային Կորեայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 82-ի

Հարավային Կորեայում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության եւս 31 նոր դեպք։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, նշելով, որ ընդհանուր առմամբ այդ երկրում COVID-2019-ով հիվանդերի թիվը հասել է 82-ի։ Նոր վարակակիրները գտնվում են Կյոնսան-Պուկտո նահանգում, Տեգու քաղաքում։

Եւս մեկ նոր վիրուսակիր էլ կա մայրաքաղաք Սեուլում։ Նոր վարակակիրներից քսաներեքը նույն եկեղեցին են այցելել։ Նույն եկեղեցուց եւս երեսունմեկ անձ վերցվել է հսկողության տակ։ Երկուսը հիվանդացել են հոսպիտալում, հինգի հիվանդացության ճանապարհն հայտնի չէ։