Ի՞նչ է պատահել Սերգեյ Բագրատյանին․․․

 Ի՞նչ է պատահել Սերգեյ Բագրատյանին․․․

Խոսքը ուժ չունի, եթե գործով չի ամրապնդվում։ Կա՞ն չէ քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ, ովքեր առավոտից իրիկուն խոսում են, նմանների մասին ժողովրդական խոսք կա՝ «կուրկուտի մի տուր»։ Այսինքն՝ գործ արա, որ հավատանք խոսքիդ։ Այսօր արյան դոնորների միջազգային օրն է։ Մտքովս անցնում է՝ տեսնես բանակում չծառայած, հայրենիքի համար մի կաթիլ արյուն չտված մեր թրաշամանուկ պաշտոնյաներից քանի՞սն է «արյուն տվել»։ Փնտրտուքի մեջ մեկ էլ տեսնում եմ, որ  Սերգեյ Բագրատյանը պառկած է հիվանդասենյակում։ Մտքովս չի անցնում, որ նա էլ է արյուն տալիս՝ տարիքային խմբի հետ կապված։ Մտածում եմ՝ ի՞նչ է պատահել Սերգեյ Բագրատյանին։ Կարդում եմ գրառումը․   

Սերգեյ Բագրատյան

Աղքատը պատրաստ է տալ վերջին առողջությունը հանուն փողի, հարուստը` վերջին փողը հանուն առողջության...

Այսօր արյան դոնորների միջազգային օրն է..․

 

Մեր ջահել պաշտոնյաները թող իրենց արյունը «պինդ պահեն», հանկարծ մի կաթիլ չպակասի․․․